Սահմանադրական բարեփոխումները եւ իշխանության, եւ ընդդիմության համար լրացուցիչ հնարավարություն է տալիս` մանեւրելու համար: Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը:
«Եթե իշխանությունները գնացող լինեին, մինչեւ հիմա կգնային: Գնացող չկա, ուղարկող էլ չկա, ցավոք: Նույնիսկ հայհոյելով հարցը չի լուծվում: Չմոռանանք Գեղամյանին, որը ժամանակին հայհոյում էր, իսկ այսօր հայտնվել է իշխանության աջ թեւի տակ, որտեղ գիտեք` վատ հոտեր են»,- ասաց Կարապետյանը:
Քաղաքական գործիչը համոզված է, որ առաջիկա նախագահական ընտրություններին իշխանությունները մի քանի խաղեր կխաղան, որ ժողովուրդն ընտրի չարյագ փոքրագույնին:
Նշենք, որ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել է հոկտեմբերի 15-ին: Նախատեսվում է, որ այս բարեփոխումներով կփոխվի կառավարման համակարգը:





























