Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն մտադիր է ադրբեջանցի դիվերսանտների հետ կապված հարցով դիմել Ամենայն հայոց կաթողիկոսին:
vesti.az-ի փոխանցմամբ՝ Շեյխ ուլ-Իսլամ նշել է, որ այդ հարցը Մոսկվայում քննարկվել է Ռուսաստանի պատրիարքի հետո եւ մոտ ժամանակներս այն կառաջադրվի նաեւ Կաթողիկոս Գարեգին 2-րդի հետ հանդիպման ժամանակ:
Ա. Փաշազադեն ասել է, որ այդ հարցի շուրջ ամենաճիշտ քայլերը կարող են ձեռնարկել իրավապահ մարմինները ու պաշտպանական ակռույցները. «Մենք միշտ պետության հետ ենք, եւ կարող ենք բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել: Եվ մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ կանենք»:
Հիշեցնենք, որ ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի անդամներ Շահբազ Գուլիեւն եւ Դիլհամ Ասկերովը կալանավորվել են Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից, նրանց նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել ԼՂՀ Քրօրի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ սպանության, լրտեսության: Ներկայումս ԼՂՀ-ի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է դատական գործընթաց:





























