Երեւի խորհրդարանական ուժերի եռյակն այլեւս ասելիք չունի, նոյեմբերի 4-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Ըստ նրա` խորհրդարանական ուժերի եռյակը որոշել է այլեւս հանրահավաք չանցկացնել: «Հավանաբար, նրանք այլեւս ասելիք չունեն», - կարծում է պատգամավորը: Ի պատասխան հարցին, թե հնարավոր է արդյոք, որ նշված ուժերը ընդհանուր լեզու գտնեն երկրի իշխանությունների հետ, Սուքիաս Ավետիսյանն ընդգծել է, որ կարող են քննարկումներ անցկացվել ցանկացած հարցի շուրջ:





























