«Նոյեմբերի 5-ի» գործով դատապարտվածներից Տիգրան Պետրոսյանի պատժի  ժամկետն այսօր լրանում է: NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ նա այսօր ազատ կարձակվի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից:

Նշենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի նախաձեռնած «Անոնիմուսների երթից» անցել է ուղիղ մեկ տարի. նոյեմբերի 5-ի խաղաղ երթը րոպեների ընթացքում վերածվեց ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ բախման, որից հետո մոտ 20 քաղաքացիներ բերման ենթարկվեցին: Այսօր արդեն Շանթ Հարությունյանն ու իր 12 ընկերներն անազատության մեջ են՝ դատապարտվելով 1-ից 7 տարվա ազատազրկման: