Հայաստանի իշխանություններին հարկավոր է պարտադրել արտահերթ ընտրություններ, սակայն ընդդիմությունը դրա համար ռեսուրսներ չունի: Այս մասին նոյեմբերի 5-ի մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի ներքին քաղաքական կյանքում ընդհանրապես ոչինչ չի կատարվում: «Ես արտահերթ ընտրություններ անցկացնելու ոչ մի նախադրյալ չեմ տեսնում: Այո, ընդդիմությունը խոսում է այդ մասին, մեզ մոտ նման սովորույթ կա»,- ընդգծել է Իսկանդարյանը:

Քաղաքագետը հավելել է, որ երբ ուժ լինի, որը կկարողանա փողոց դուրս բերել 500 հազար մարդու եւ նրանց  կես տարի պահել, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի խոսել: «Խոսել կարելի է ամեն ինչ, սակայն իշխանության համար սպառնալիք դառնալու ռեսուրսներ խորհրդարանական եռյակի մոտ ես չեմ տեսնում», - ընդգծել է Ալեքսանդր Իսկանդարյանը: