Վրաստանի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Մինդիա Ջանելիձեն, հայտնում է «Օնլայն Վրաստանը»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ տվյալ պահին Մինդիա Ջանելիձեն զբաղեցնում է Ազգային անվտանգության եւ ճգնաժամերի կառավարման խորհրդի ղեկավարի պաշտոնը:
Գործակալության փոխանցմամբ՝ Մինդիա Ջանելիձեն եղել է անվտանգության հարցերով Վրաստանի վարչապետի օգնական: Մասնագիտությամբ իրավաբան է, լրացուցիչ կրթություն է ստացել ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում: Նա աշխատել է Վրաստանի հետախուզության ծառայությունում, 2012-2014թթ. ղեկավարել է Վրաստանի ՆԳՆ հակահետախուզության վարչությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնից Իրակլի Ալասանիայի հեռացման մասին: Նախարարի պաշտոնանկությունից հետո հրաժարական է տվել նաեւ Եվրոպական եւ եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին:





























