Նախկինում տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած Վլադիմիր Մովսիսյանն այսօր՝ նոյեմբերի 5-ին, մահացել է 81 տարեկան հասակում:
Նշենք, որ Վլադիմիր Մովսիսյանը աշխատել է գլխավոր անասնաբույժ, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, ՀԽՍՀ պետական ագրոարդյունաբերական կոմիտեի նախագահ: Եղել է ՀՀ փախստականների հարցերով պետական վարչության պետ, 1996թ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, 1996-1999թթ՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարար: 1999-2004թթ աշխատել է ՀՀ վարչապետի խորհրդական: 2004 թվականից՝ ՀՀ անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն: 2009 թվականից ՀՀ Հանրային խորհրդի անդամ է, իսկ 2012 թվականից ՀՀ նախագահին կից Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահն էր:





























