Ռուսաստանում արգելել են նացիստական խորհրդանիշների պրոպագանդան կամ հրապարակային ցուցադրումը: ՌԴ նախագահտ համապատասխան օրենք է ստորագրել նոյեմբերի 5-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ՌԴ Պետդուման օրենքն ընդունել էր հոկտեմբերի 24-ին, այն Դաշնության խորհրդի կողմից հավանության էր արժանացել հոկտեմբերի 29-ին:
Օրենքը խախտելու համար սահմանվել է 1-2 հազար ռուբլու տուգանք կամ մինչեւ 15 օրվա ազատազրկում քաղաքացիների համար, պաշտոնյաների համար տուգանքը կկազմի 4 հազար ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 10-50 հազար ռուբլի: Քարոզչության նպատակով նացիստական խորհրդանիշներ կամ արգելված այլ ատրիբուտներ պատրաստելու եւ սպառելու համար քաղաքացիները կտուգանվեն մինչեւ 2,5 հազար ռուբլով, պաշտոնյաները՝ 2-5 հազար ռուբլով, ընկերությունները՝ 20-100 հազար ռուբլով:





























