Ուկրաինայում կյանքի է կոչվել պետության պաշտպանունակության ամրապնդման մասին Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը, հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:

Նախագահի համապատասխան հրամանը տեղադրված է Պորոշենկոյի պաշտոնական կայքում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հրամանի շրջանակներում Ուկրաինայի կառավարությանը հանձնարարվել է վերանայել Ուկրաինայի զինված ուժերի եւ այլ ռազմական խմբավորումների հավաքագրման կարգը:

Բացի, դպրոցներում նախնական զինպատրաստության վերականգնման ուղղությամբ կառավարությունը պետք է անհրաժեշտ է միջոցառումներ ձեռնարկի:

Կառավարությանը հանձնարարվել է նաեւ մշակել 2015թ. պետբյուջեի նախագիծը՝ վերանայելով պաշտոնական ծրագրերի ֆինանսավորման առաջնահերթությունը: