ՌԴ ԶՈՒ Ռազմական հետախույզի օրը Հայաստանում ՀՌՕ-ի ռուսական ռազմաբազայի զինվորներն  այդ կապակցությամբ տոնական ծրագիր են կազմակերպել:

ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հյուրերին ցուցադրել են ռազմական տեխնիկայի եւ սպառազինության նմուշներ, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր:

Ռազմական հետախույզները գործնական մանեւրների ժամանակ օգտագործել են անօդաչու օդանավեր: Անօդաչու տեխնիկան կատարել է 100 թռիչք եւ շուրջ 1000 ժամ մնացել երկնքում՝ սահմանված երթուղիներով: