Նոյեմբերի 4-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Պարզ լիճ տանող ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ Թեղուտ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 25-ամյա մի երիտասարդ, որի հայրը հայտնել է, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, Պարզ լիճ տանող ճանապարհին «Նիվա» մակնիշի անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել որդուն:
Երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նա ստացել է գոտկային շրջանի սալջարդ:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։



























