Վայոց Ձորի մարզպետ է նշանակվելու Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը:

NEWS.am-ը կառավարության կայքից տեղեկացավ, որ Հարություն Սարգսյանը նշանակվելու է վաղը՝ նոյեմբերի 6-ին, կառավարության նիստի ժամանակ:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդ­­վածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախա­գահի 1997 թվա­կանի մայիսի 6-ի ՆՀ-728 հրա­մանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը որոշու մ     է Հարություն Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վա­յոց ձո­րի մարզ­պետ»,- ասվում է որոշման նախագծում:

Նշենք, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան: