Brent նավթը նորացրել է 4 տարվա իր նվազագույն գինը՝ նվազելով 82 դոլարից՝ մեկ բարելի համար, հաղորդում է «Ռոսբալտը»:
WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նոյեմբերի 5-ին նվազել է մինչեւ 76,48 դոլար՝ մեկ բարելի համար:
Աղբյուրը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 8-ին Brent նավթի գինը 2013-ի հունիսից առաջին անգամ նվազել էր 100 դոլարից, իսկ այս տարվա հունիսին հասել; էր 115 դոլարի, ակայն դրանից հետո գինն ընկել է 30 տոկոսով:
2014-ի հոկտեմբերին Urals տեսակի նավթի գինը նվազել է հասնելով 86,38 դոլարի:





























