Չի բացառվում, որ Հայաստանի քաղաքական վերնախավը կարող է մի մոդել օգտագործել, որը իրացվել է Ռուսաստանում, որտեղ նախագահը ժամանակավորապես իշխանությունը զիջեց նախկին վարչապետին, իսկ հետո կրկին դարձավ նախագահ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտաշխատող, պատմաբան, իրավագետ Անդրեյ Մեդուշեւսկին:

Անդրադառնալով Հայաստանի ընդդիմադիրների այն պնդումներին, որ սահմանադրական բարեփոխումներն ուղղված են իշխանության վերարտադրությանը, Մեդուշովսկին նշել է, որ անհրաժեշտ է հստակորեն առանձնացնել սահմանադրական գործընթացների իրավական կամ ձեւական իրավական եւ քաղաքական կողմը:

«Եթե խոսենք իրավաբանական կողմի մասին, ապա ավելի նախագահական համակարգի անցումը ավելի խորհրդարականի շատ կարեւոր է. դա, իրականում, հանգեցնում է քաղաքական համակարգի դեմոկրատացմանը, այսինքն այդ մտադրությունն ինքնին պետք է դրականորեն գնահատվի: Կա նաեւ ասպեկտ՝ քաղաքական, որը չի բացառում, ինչի մասին է խոսում ընդդիմությունը», - ընդգծել իրավագետը:

Նա հստակեցրեց, որ իրականում, հետսովետական երկրներում առկա վերնախավը օգտագործում է մեկ համակարգից մյուսին անցնելու իրավիճակը՝ իշխանությունում մնալու համար: «Այսինքն նախկին նախագահը դառնում է վարչապետ, հետո կրկին նախագահ: Այսպիսով քաղաքական էֆեկտը կարող է տարբեր լինել՝ կախված երկրում առկա սոցիալական եւ քաղաքական իրավիճակից», - եզրափակեց Անդրեյ Մեդուշեւսկին:

Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հոկտեմբերի 15-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարսգյանին ներկայացրել էր կառուցողական բարեփոխումների հայեցակարգը: