Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրորդ տարին անընդմեջ գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակն, ըստ ամերիկյան Forbes ամսագրի:

Նրան հաջորդում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Երրորդ տեղում Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինն է, 4-րդ եւ 5-րդ տեղերում են Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ցանկում են նաեւ Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը (9-րդ տեղ), «Ռոսնեֆտ»-ի նախագահ Իգոր Սեչինը (42-րդ տեղ), «Գազպրոմի» տնօրեն Սերգեյ Միլլերը (47-րդ տեղ):