Համացանցում հայտնվել է առաջին պոռնոֆիլմը, որը նկարահանվել է անօդաչու թռչող սարքի օգնությամբ: Drone Boning անվանումը կրող տեսանյութը տեղադրված է բրուքլինյան Ghost + Cow Films ընկերության պաշտոնական կայքում:
Մոտ 3,5 րոպե տեւողությամբ տեսահոլովակում թռչնի թռիչքի բարձրությունից ցուցադրվում են զույգեր (այդ թվում նույնասեռ), որոնք սեքսով են զբաղվում ծովափին, ֆերմայում, լեռներում, անտառում, ճանապարհի վրա եւ այլ վայրերում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ֆիլմը ստեղծողները նշում են, որ չնայած հեգնական անվանմանը, Drone Boning-ն ավելի շուտ էրոտիկ արտհաուս է, քան պոռնոֆիլմ: «Մենք ուզում էինք խաղարկել անօդաչուների ազդեցությունը պրիվատության վրա, նաեւ անուղղակի կոչ անել. «պոռնոյով զբաղվեք, ոչ թե պատերազմով»: Դա սկսվեց որպես մասնավոր կյանքի ու վուայերիզմի զվարճալի մեկնաբանություն, բայց արագ փոխակերպվեց կոցեպտուալ հենքի: մենք ուզում էինք ցույց տալ ոչ միայն սեքսով զբաղվող մարդկանց, այլեւ գեղեցիկ պեյզաժներ»,-The Motherbord պորտալին պատմել է ֆիլմի հեղինակներից մեկը՝ Բրենդոն Լա Գանկը:
































