ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան Լեւան Դոլիձեն հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ «Մեր Վրաստան. Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որը գլխավորում էր պաշտոնից հեռացված Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, լքել է իշխող «Վրացական երազանք» կոալիցիան:

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, իր հերթին, հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական ներկայացնել: