Բռնության սցենարներով ֆիլմերն ու համակարգչային խաղերը չեն ազդում անչափահասների վարքի վրա, գրում է Russian Today-ը՝ մեջբերելով Սթեթսենի համալսարանի պրոֆեսոր Քրիսթոֆեր Ֆերգյուսոնին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ պրոֆեսորն իր հետազոտությունը կառուցել է կինոյի եւ տեսախաղերի պատմության, ինչպես նաեւ հանցավոր վիճակագրության ուսումնասիրությունների վրա: Երկու տարբեր նախագծեր նվիրվել են էկրանային սպանությունների աճող իրողության եւ իրականության մեջ իրագործված հանցագործությունների հաճախականության ուսումնասիրությանը:

«Անհրաժեշտ է զգույշ զուգահեռներ անցկացնել իրական կյանքի եւ էկրանի ներսում տեղի ունեցող իրադարձությունների միջեւ», - աղբյուրը մեջբերում է հոգեբանի խոսքերը: «Տասնյակ տարիների ընթացքում մենք համառորեն փորձել են կապ գտնել մեդիայում ցուցադրվող եւ սոցիալական բռնությունների միջեւ: Եթե էկրանավորված սցենարները լինեին մեր հասարակության խնդիրների հիմնական պատճառները, մենք այդ մասին արդեն կիմանայինք: Սակայն ոչ մի ապացույց չկա», - հավելել է Ֆերգյուսոնը:

Պրոֆեսորի կարծիքով, հանցագործների վարքի վրա խաղերի եւ ֆիլմերի ազդեցությունը բավականին չափազանցված է, եւ շատ դեպքերում հենց հասարակության կողմից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ զանգվածային սպանությունների  պատմության մեջ շատ դեպքեր կապում են համակարգչային խաղերի ազդեցության հետ: Վաշինգթոնի նահանգում տեղակայված դպրոցի ողբերգությունը, որտեղ անչափահասը դասընկերներին սպանելուց հետո ինքնասպան էր եղել, շատ քաղաքական գործիչներ եւ իրավաբաններ բացատրում են վերջրես ի հայտ եկած Grand Theft Auto V տեսախաղի ազդեցությամբ: