ՀԱՊԿ-ն մտադիր չէ ընդլայնել Կենտրոնական Ասիայի հանրապետություններում ռուսական զինված ուժերի ներկայությունը՝ պայմանավորված Աֆղանստանից կոալիցիոն ուժերի դուրբերմամբ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Դրանում ոչ մի անհրաժեշտություն չկա, այնտեղ բավականին (զորք կա) ցանկացած խնդրի իրացման համար: Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք օգտագործել օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը», - Բորդյուժան:
«Ամենալուրջ ուշադրությունը դարձվում է տաջիկա-աֆղանական սահմանին: ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանի ջանքերով Տաջիկստանի զինված ուժերի վերազինման ուղղությամբ Ռուսաստանի կողմից քայլեր են ձեռնարկվում», - ասել է Կազմակերպության գլխավոր քարտուղար:
ՀԱՊԿ-ն Աֆղանստանի իշխանությունների հետ նաեւ կհամակարգի անվտանգության ապահովման ջանքերը:




























