Իսպանիայի Գերագույն դատարանը Կատալոնիայի արգելել է նոյեմբերի 9-ին պետական մարմինների մասնակցությամբ ինքնիշխանության մասին բնակչության շրջանում հարցումներ անցկացնել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Կատալոնիայի կառավարությունը պնդում է, որ Իսպանիայի կենտրոնական կառավարությունը, դիմելով Սահամանդրական դատարան, խախտել է իրեն կարծիքն եւ գաղափարախոսական ազատությունը արտահայտելու քաղաքացիների իրավունքը:
Գերագույն դատարանը նշել է, որ կատալոնական իշխանությունները պարտավոր են ենթարկվել Սահմանադրական դատարանի որոշմանը: Սակայն ներկայումս Կատալոնիայի կառավարությունը շարունակում է հարցման նախապատրաստությունը, ինչը իսպանացի իրավաբանների կարծիքով, կարող է հանգեցնել տվյալ գործունեությունը արգելելու ուղղությամբ դատական մարմինների կողմից համապատասխան քայլերի ձեռնարկմանը:




























