Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր տարածքն ու Եվրասիա մայրցամաքում իր գերիշխանությունը: Այդ մասին գրում է «Վզգլյադ» թերթը՝ վկայակոչելով ամերկացի գեներալների կողմից մշակված «Հաղթանակ դժվար աշխարհում» հայեցակարգը, որով վերջիններս առաջարկում են զինվել մոտակա տասնամյակներին:
Ամերիկյան հայեցակարգի համաձայն, ապագայում հակամարտություններ պետք է սպասել մրցակից տերություններից, օրինակ Չինաստանից եւ Ռուսաստանից, այնուհետեւ Իրանից եւ ԿԺԴՀ-ից: ԱՄՆ-ի զինվորականները մրցակից տերությունների երրորդ կատերգորիայի մեջ ներառել են վերազգային ահաբեկչական կազմակերպություններն եւ կազմակերպված հանցավորությունը, 4-րդում՝ կիբերվտանգներր:
Վերլուծելով Ղրիմի իրադարձություններից ժամանակ ռուսական բանակի եւ ռուսական պետության գործողությունները՝ Պենտագոնում եկել են այն եզրահանգման, որ Ռուսաստանը պատրաստվում է ընդլայնել իր տարածքն ու պաշտպանել Եվրասիական մայրցամաքում իր գերիշխանությունը:
«Ռուսաստանը կենտրոնացրել է իր դիվանագիտական, տեղեկատվական, ռազմական եւ տնտեսական ջանքերը: Բացի այդ, Ռուսաստանը օգտագործում է իր կիբերտարածքն ու սոցիալական ցանցերի հնարավորությունները՝ երկրում իրադարձությունների ընկալման վրա ազդելու եւ լայնամասշտաբ ռազմական գործողությունների ծածկումը ապահովելու նպատակով», – գրում են հայեցակարգի հեղինակները:




























