Վերջերս միաժամանակ մի քանի վրացի նախարարների հրաժարականը վկայում է երկրում քաղաքական ճգնաժամի զարգացման մասին: Տվյալ իրավիճակը երկրում անհանգստություն է առաջացնում եվրոպացի պաշտոնյաների շրջանում, որոնք զգուշանում են, որ Վրաստանի շահերը կարող են Արեւմուտքից շրջվել դեպի Ռուսաստան, հաղորդում է «Օնլայն Գրուզիան»՝ վկայակոչելով «The Wall Street Journal»-ին:
Փորձագետները համարում են, որ կոալիցիայի անկումը կարող է հանգեցնել նրան, որ Վրացական երազանքը վերածվի քաղաքական փոքրամասնության, եւ կառավարությունը, չունենալով ամուր մեծամասնություն, անաշխատունակ կդառնա:
«WSJ» տվյալների համաձայն՝ ԵՄ պաշտոնյաները զգուշանում են, որ քաղաքական ճգնաժամը կարող է հանգեցնել երկրի դեպի Եվրոպա ուղղվածության հրաժարումից: «Տագնապ է առաջացնում այն փաստը, որ շատ եվրոպամետ տրամադրված քաղաքական գործիչներ լքում են կառավարությունը»,- աղբյուրը մեջբերում է Լիտվային ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսին: Իր հերթին Շվեդիայի ԱԳ նախկին նախարար Կարլ Բիլդտը կարծիք է հայտնել, որ Արեւմուտքի հետ մերձեցման սկբունքի իրականացումը Վրաստանի կողմից վտանգված է: Նա նշել է, որ հնարավոր է, Ռուսաստանն անմիջական կապ չունի այդ հրաժարականների հետ, սակայն կասկած չկա, որ Կրեմլը դեմ չէ նման զարգացումներին:




























