Նախարարների աշխատակազմի կառուցվածքում փոփոխություններ մտցնելու կառավարության օրինագիծը դեռ խորհրդարան չի ուղարկվել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են պետական-իրավական հարցերով հանձնաժողովից: Նկատենք, որ կառավարությունը օրինագիծը համարել է անհետաձգելի, իսկ դա նշանակում է, որ այն կարող է խորհրդարան մտնել՝ շրջանցելով հանձնաժողովը:
Օրինագիծը բացատրագրի հետ միասին դեռեւս չի փոխանցվել խորհրդարանի քարտուղարություն: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը կմեկնարկի նոյեմբերի 10-ին. օրակարգում, ամենայն հավանականությամբ, կներառվի նաեւ նշված օրինագիծը:
Կառավարության այսօրվա նիստում հայտարարվել է տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների միավորման եւ միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը ստեղծելու մասին:




























