ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ նոյեմբերի 7-ին կազմել է 414.60 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.66 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 513.90 դրամ (նվազել է 3.86 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 655.65 դրամ (նվազել է 5.12 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.81 դրամ (նվազել է 0.31 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 203.68 դրամ, ոսկին՝ 15,262.5 դրամ, պլատինը՝ 15,902.33 դրամ:
Նոյեմբերի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 9,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.7 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.5 դրամ:




























