Իռլանդիայի բնակչուհի Քեթի Մուլրենանին Սեուլի դպրոցներից մեկում չեն ընդունել աշխատանքի, քանի որ համարել են, որ նրա ազգը հարբեցողության հակում ունի: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:
Աղբյուրի համաձայն, 26-ամյա իռլանդուհին անգլերենի ուսուցչուհու թափուր հաստիք էր գտել Հարավային Կորեայի մայրաքաղաքում: Նա գործատուին է ուղարկել իր ռեզյումեն, սակայն մեկ ամիս անց մերժում է ստացել էլեկտրոնային փոստով: Նամակում գրված էեղել, որ գործատուն աշխատանքի չի ընդունում իռլանդացիների, քանի որ նրանք չափից ավելի մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելու հակում ունեն:
Մերժում ստանալուց հետո Մուլրենանը այլ աշխատանք է գտել Սեուլում: Ավելի վաղ նա դասավանդել է Բարսելոնայում, Օքսֆորդում եւ Ադու Դաբիում:
Երիտասարդ կինը գործատուի հետ իր նամակագրությունը հրապարակել է համացանցում:



























