Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը տեղի կունենա «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի դիպլոմների հանձնումը մրցանակակիրներին եւ Հայաստանի դպրոցական օլիմպիադաների հաղթողներին: Արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին:

Ինչպես NEWS.am-ին հաղորդել են «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունում, ողջույնի խոսքով սովորողներին կդիմի Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: Արարողությանը ներկա կլինեն սովորողներն ու նրանց ծնողները:

Հիշեցնենք, որ դեսպանությունը «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության հետ համատեղ ակտիվ փոխգործակցում է առաջատար ռուսական բուհերի հետ, որոնք հետաքրքված են երկկողմանի համագործակցության ընդլայնմամբ: Դեսպանությունն ընտրում եւ Ռուսաստան ուսման է ուղարկում հայրենակիցներին ու օտարերկրյա քաղաքացիների՝ ՌԴ կառավարության տրամադրած քվոտայի շրջանակներում:

2014թ.-ին այդ ծրագրով ռուսական բուհեր են ընդունվել 207 ուսանողներ, ընդ որում նրանցից 160-ը՝ Մոսկվայի եւ Սանկտ-Պետերբուրգի առաջատար համալսարաններում: