Ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել Վենեսուելայի քաղաքացիներին աճյունասափորներով ապահովելու հարցում՝ դրանց արտադրության համար պահանջվող նյութերի անբավարարության պատճառով: Այս մասին հայտարարել է երկրի հուղարկավորման արդյունաբերության ասոցիացիայի փոխնախագահ Ռաֆայել Արանգիբելը:
Ըստ Globovision ալիքի՝ դեֆիցիտը ստեղծվել է պողպատի խոշոր Sidor գործարանում անհրաժեշտ նյութերի անբավարար արտադրության պատճառով: Ըստ Արանգիբելի՝ այժմ հուղարկավորության արդյունաբերության աշխատողները ստիպված են հրաշքներ գործել հաճախորդներին աճյունասափորներով ապահովելու համար: Նա արտադրողների եւ իշխանությունների միջեւ երկխոսության կոչ է արել այս խնդրի լուծումը գտնելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Վերջին տարիներին Վենեսուելայում ծագած դեֆիցիտը վերաբերում է տարբեր ապրանքների եւ տարբեր բնագավառների:




























