Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շաբաթ օրը փորձառու դիվանագետ, 60-ամյա բրիտանացի արքեպիսկոպոս Փոլ Ռւիչարդ Գալահերին նշանակել է Սուրթ աթոռի արտաքին գլխավոր գերատեսչության նոր ղեկավար:
Վատիկանի Պետական քարտուղարության պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղարի պաշտոնում Գալախերը փոխարինել է արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտիին, ով իր հերթին նշանակվել է առաքելական սիգնատուրայի գերագույն տրիբունալի ղեկավար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Վատիկանի «նոր արտգործնախարարը» ծնվել է 1954թ.- հունվարի 23-ին Լիվերպուլում: 23 տարեկանում քահանա է օծվել: 1984թ.-ին ոնոնական իրավունքի դոկտորի աստիճան ստանալուց հետո նա Սուրբ աթոռի դիվանագիտական ծառայությանն է անցել: Տարբեր պաշտոններ է զբաղեցրել Տանզանիայում, Ուրուգվայում, Ֆիլիպիններում, Բուրունդիու, Գվատեմալայում, աշխատել է Եվրոպայի խորհրդում: 50 տարեկանում եպիսկոպոս է դարձել: Տիրապետում է անգլերենին, իտալերեներին, ֆրանսերենին եւ իսպաներենին:




























