Հայկական հիշողության հետազոտության եւ արխիվացման ընկերակցությունը առաջին անգամ Մարսելում՝ նոյեմբերի 24-ից մինչեւ 30-ը Հայկական հիշողություն շաբաթ կկազմակերպվի: Այդ մասին գրում է հայ-ֆրանսիական «Nouvelles d'Arménie» ամսագիրը:
Միջոցառումը կանցկացվի Ֆրանսիայի պաշտպանության նախարարությանը կիցը վետերանների եւ հիշողության հարցերով վարչության պետ Կադեր Արիֆի հովանու ներքո: Հայկական հիշողության շաբաթի շրջանակներում, որը 1915թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների մի մասն է, կկազմակերպվեն կլոր սեղաններ, հանդիպումներ, համաժողովներ եւ էքսկուրսիաներ:
Հայկական հիշողության հետազոտության եւ արխիվացման ընկերակցության նախագահ Ժակ Ուլուսյանը նշել է, որ «Հայկական հիշողության շաբաթի նպատակը հավաքական հիշողության մտածողության, իմացության, ստեղծմանը նպաստելն է»:




























