Եվրասիական միությունում Հայաստանի տնտեսական ներուժը չի չի կորչի: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողներին հայտարարեց տնտեսագետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Բոստանջյանը: Նրա կարծիքով, Հայաստանի՝ որպես արդյունաբերական երկրի կարգավիճակը մինչեւ հայտնի մակարդակ կվերածնվի: ԽՍՀՄ-ում Հայաստանն իր տարածքով եւ բնակչությամբ զբաղեցնում էր ընդամենը 1%-ը, սակայն ապահովում էր Միության  արդյունաբերական արտադրանքի 2,7%-ը, հիշեցրեց նախկին պատգամավորը:

«Նոր միություն անդամակցությունը լավ հնարավորություններ կստեղծի Ռուսաստանից, ինչպես նաեւ Բելառուսից ու Ղազախստանից հայ արդյունաբերողների պատվերների համար: Եւ հավատացեք, մեր ժողովուրդն այնքան ընդունակ է  եւ լավ իմաստով կպչուն, որ կարող է օգտվել այդ հնարավորությունից», - նշեց Բոստանջյանը: 

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: