Ի նշան բողոքի ընդդեմ բռնության Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Զեմիո քաղաքի հարյուրավոր կանայք մերկացել են: «Ռոսբալտի» փոխանցմամբ, կանայք մերկացել են մինչեւ գոտկատեղը, որպեսզի անեծք դնեն բռնության մեղավորների վրա:

ԿԱՀ-ում 2013թ. դեկտեմբերին խոշոր բախում էր եղել մահմեդական Սելեկա եւ քրիստորեանակն Անտի-բալակ խմբավորումների միջեւ: Անդադար բախումների հետեւանքով զոհվել է առնվազն 5 հազար մարդ, միլիոնից ավելին տեղահանվել էին:

Այս շաբաթ բախումներ են սկսվել Զեմիոյում, որտեղ ապրում են թե քրիստոնյաներ, թե մահմեդականներ: Վիրավորվել էր 10 մարդ: