Ամերիկյան Կոլորադո նահանգում Գոհաբանության օրվա նախաշեմին մարիխուանայի զեղչեր են սկսվել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, վաճառողները նաեւ տոնական ակցիաներ եւ հատուկ առաջարկներ են մտածել թմրանյութի գնորդների համար: Մարիխուանայի վաճառքի արտոնագիր ունեցող խանութները ցածր գներ են սահմանել. մեկ ունցիան (28.5 գրամ) կարելի է ձեռք բերել 50 դոլարով: Նախկին գները չեն ներկայացվում:

Նահանգի թխվածքի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններից մեկը տոնի առիթով հատուկ ուտեստներ է պատրաստել, որոնք մարիխուանա են պարունակում:

Շատ խանութներ գնորդների համար նաեւ նվերներ են նախատեսել, օրինակ՝ ֆիրմային պայուսակներ կամ գուլպաներ եւ այլն: Վաճառողներն ակտիվորեն գովազդում են իրենց ապրանքը եւ տեղեկացնում զեղչերի մասին՝ օգտագործելով տեղական լրատվամիջոցներն ու սոցցանցերը:

Առաջին անգամ ԱՄՆ-ում թույլատրել են բժշկական նպատակներով կանեփ աճեցնել եւ օգտագործել 1996 թվականին: Ավելի ուշ նման իրավունք են ստացել եւս 13 նահանգներ: