Հասարակական զուգարաններում տեղադրված ձեռքերը չորացնող սարքերը նպաստում են մանրէների տարածմանը: Ըստ Lenta.ru-ի, ուսումնասիրության արդյունքները հեղինակները հրապարակել են Journal of Hospital Infection-ում:

Գիտնականների կարծիքով, լվանալուց հետո ձեռքերը չորացնելու համար ավելի հարմար են թղթե անձեռոցիկները: Մասնագետները 120 թեստ են անցկացրել՝ չորացնող էլեկտրական սարքերի երկու տեսակով եւ թղթե անձեռոցիկներով: Որոշ փորձերի ժամանակ բժիշկները ձեռքերին հատուկ սփրեյ են ցողել, որպեսզի հետեւեն օդի միջոցով ջրի կաթիլների հեռացմանը:

Մասնագետները չափել են ձեռքերին եւ չորացնող սարքերի մոտակայքում ու անձեռոցիկների վրա մանրէների քանակությունը: Բացի այդ, գիտնականները հետեւել են, թե ինչպես է չորացնող սարքեր ունեցող տարածքներում ժամանակի ընթացքում փոփոխվում Lactobacillus-ի պարունակությունը: