Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում նոյեմբերի 21-ին տեղի ունեցած՝ Հայաստանի ժամանակակից կերպարվեստի ստեղծագործությունների ցուցահանդեսին ներկայացվել են Երևանի «ԱՐԱՄԵ» կերպարվեստի պատկերասրահի հավաքածուում ընդգրկված հայաստանցի ժամանակակից արվեստագետների գեղանկարները: Այս մասին  հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Միջոցառումը կազմակերպվել էր Վիեննայում ՀՀ դեսպանության կողմից` Երևանի «ԱՐԱՄԵ» կերպարվեստի պատկերասրահի տնօրինության համագործակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են Վիեննայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Ավստրիայի մայրաքաղաքի գեղանկարչական պատկերասրահների, արվեստագիտական շրջանների ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Հայ ժամանակակից արվեստի ուղղությունների մասին ելույթ է ունեցել պատկերասրահի հիմնադիր և տնօրեն Արամ Սարգսյանը:

Միջոցառումն ուղեկցվել է վիեննաբնակ հայ դաշնակահար Հովհաննես Ջիբյանի ջազային կատարումներով: