Հայաստանի շրջանների մեծ մասում առաջիկա գիշերը, իսկ վաղը ցերեկը առավելապես արեւելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռներում եւ նախալեռնային հատվածներում՝ ձյկան տեսքով: Քամին հարավ-արեւելյան է՝ 2-7 մ/վրկ.:

ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում առաջիկա գիշերը սպասվում են տեղումներ, իսկ վաղը ցերեկը փոփոխական ամպամածություն՝ առանց էական տեղումների: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի  +1+3, վաղը ցերեկը՝  +6+8 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ -2+3,

Կոտայքում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ -2+3,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ -2+3,

Լոռիում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ -3+2,

Տավուշում՝ գիշերը՝  0-4, ցերեկը՝ +4+7,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ -2+3,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +4+7,

Արարատում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+8,

Արմավիրում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+8,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ -2+3,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+8,     

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+8,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +1+4,  

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +2+5: