Ադրբեջանին սահմանամերձ Այգեպար գյուղում կվերանորոգեն բազմաբնակարան շենքի տանիքը: Կառավարության նոյեմբերի 27-ին նիստում տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը հայտարարել է, որ տանիքի վերանորոգման հրատապ անհրաժեշտություն է ծագել ադրբեջանական կողմի գնդակոծության հետեւանքով:
Այդ աշխատանքների համար կհատկացվի 6 մլն դրամ (շուրջ 13,8 դոլար): «Հարցը կարճ ժամանակում լուծելու համար սովորականից շատ միջոցներ են պահանջվում: Բայց վերանորոգման անհրաժեշտությունը միանգամայն ակնհայտ է, ինչպես տեսնում եք», - նշել է Տերտերյանը:




























