Հայաստանի բանտերում իրականացվող շատ ծրագրերի ազդեցությունը կերեւա 2-3 տարուց: Այս մասին նոյեմբերի 27-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 14-ին կառավարությունը Վերականգնվող էներգետիկայի հիմնադրամի հետ հուշագիր է ստորագրել ՔԿՀ-ներում էներգախնայման ծրագրի վերաբերյալ:

Անհրաժեշտ է արդիականացնել ջեռուցման համակարգը, նաեւ՝ փոխարինել պատուհանները, դռները եւ տանիքները՝ էներգիայի կորուստները նվազեցնելու համար:

Դա թույլ կտա ՔԿՀ-ները պահելու ծախսերը կրճատել գրեթե մեկ երրորդով: «Եվ, իհարկե, դա կնպաստի բանտարկյալների պայմանների բարելավմանը», - վստահեցրել է Մանուկյանը: Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ քայլեր են ձեռնարկվում նաեւ սննդի որակը բարձրացնելու ուղղությամբ: