Նոյեմբերի 27-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն Լոնդոնում կայացած հեղինակավոր Financial Times-ի «The Banker» ամսագրի կողմից ճանաչվեց Հայաստանի 2014թ. «Տարվա բանկ»:
Տարվա բանկ ճանաչվելու կապակցությամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշեց. «Բանկի նվաճումները, որոնք հաշվի են առնվել «The Banker» ամսագրի կողմից, կրկին ապացուցեցին, որ Բանկը կայուն զարգացմանեւ առաջընթացի ճիշտ ուղի է ընտրել»:
ՀՀ բանկային համակարգում Արդշինբանկն առաջատար դիրքեր է ամրապնդել ի շնորհիվ իր հաճախորդների եւ գործընկերների հետ փոխշահավետ եւ արդյունավետ համագործակցության, միջազգային լավագույն փորձի եւ սկզբունքների:
15 տարի անընդմեջ բրիտանական «The Banker» հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթաց: Յուրաքանչյուր տարի մրցույթին մասնակցումէ ավելի քան 150 երկրի ներկայացուցիչ բանկերի ղեկավարներ:



























