Չինաստանի մայրաքաղաքում ուժեղ ծխամշուշի պատճառով հայտարարվել է վտանգի բարձր՝ «կապույտ» մակարդակ: Այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Աղտոտվածության մակարդակը բարձրացել է ուրբաթ երեկոյան: Շաբաթ օդում առողջության համար վնասակար PM-2,5 պինդ մասնիկների կոնցենտրացիան գերազանցել է 300 խմ/մգ, իսկ որոշ շրջաններում օդի դիտարկման կայաններում այդ ցուցանիշը գերազանցել է 350 միգրոգրամը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն, օդում PM-2,5 մասնիկների օրական անվտանգ նորման պետք է գերազանցի խորանարդ մետրում 25 միկրոգրամը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Պեկինի իշխանությունները տարեցներին եւ շնչառական հիվանդություններ ունեցող մարդկանց հորդորել է խուսափել փողոցում երկար մնալուց:
Հեռուստատեսությունը հիշեցնում է, որ PM-2,5 մասնիկների հիմնական աղբյուրները ավտոտրանսպորտն ու ածխային էլեկտրակայաններն են: Ծխամշուշում պարունակող այդ մասնիկները ունակ են ներթափանցել թոքեր եւ արյունատար համակարգ ու մեծ չափաբաժինների դեպքում կարող են հանգեցնել անոթների բորբոքման եւ զարկերակային անանցանելիության:




























