Հետսովետական տարածքի բոլոր կոմունիստները ամբողջապես սատարում են եվրասիական ինտեգրումը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, հայտարարեց Կումունիստական կուսակցության միության փոխնախագահ, Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Դաշնության Կումունիստական կուսակցության նախագահ Գենադի Զյուգանովի տեղակալ Կազբեկ Տայսաեւը, ով մասնակցում է  Հայաստանի Կոմունիստական կուսակցության 39-րդ գումարման աշխատանքներին:

Նրա խոսքով՝ մյուս բոլոր քաղաքական ուժերն ու կոմունիստները սկզբունքորեն տարբերվում են մի բանով. Վերջինները մշտապես հոգ են տանում աշխատավոր մարդու մասին: «Մեր խնդիրը  ժողովուրդների եղբայրական միության վերածնությունն է: Այս համատեքստի շրջանակներում տեղավորվում է  նաեւ եվրասիական ինտեգրման գործընթացը, որը հետխորհրդային երկրների բոլոր կոմունիստները սատարում են: Մենք շատ ուրախ ենք, որ  Հայաստանը միանում է Եվրասիական տնտեսական միությանը եւ բոլոր հնարավոր միջոցներով կփորձենք աջակցել այդ գործընթացին», - ասաց Տայսաեւը:

Նա ուշադրություն հրավիրեց բոլոր հետխորհրրդային երկրների խնդիրների նմանությանը եւ դրանց լուծման ուղղությամբ ընդգծեց Կոմունիստական կուսակցությունների սերտագույն համագործակցության անհրաժեշտությունը: Իր հերթին, Վրաստանի Միասնական կոմունիստական կուսակցության նախագահ Թեմուր Պիպիան ընդգծեց, որ Վրաստանի բնակչության մեծամասնությունը սատարում է ԵՏՄ-ին երկրի անդամակցությունը: «Դրան դեմ է երկրի արեւմտամետ ղեկավարությունը, սակայն ես համոզված եմ, որ այսպես երկար շարունակվել չի կարող», - նշեց նա: