Վերջին երկու օրում Վրաստանում զգալիոներն թանկացել է սննդամթերքը: Ինչպես «IPN»-ին հայտնել են առեւտրային կետերում, բարձրացել են մեծ պահանջարկ ունեցող սննդամթերքի գները:

Այսպես, հնդկաձավարի պարկը թանկացել է 10-12 լարիով (2500-3000 դրամ): Եթե նախկինում պարկն արժեր 25-26 լարի, ապա հիմա՝ 36-37 լարի:

Թանկացել է նաեւ շաքարը: Մեկ պարկ շաքարը 61 լարիից դարձել է 64 ;արի:

Թանկացել են բոլոր տեսակի ձավարեղենը (կգ-ն՝ մեկ լարիով):  10-20 թեթրի թանկացել է խտացրած կաթը, եթե այն նախկինում արժեր 1,5 լարի, ապա հիմա՝ 1,65 լարի:

Բոլոր տեսակի յուղերը թանկացել են 5-10 թերթիով:

Առեւտրային կետերում այս թանկացումը պայմանավորում են լարիի արժեզրկմամբ: