Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերան զարդարել են միլիոնավոր սուրբծննդյան կրակներով: Դրանք կլուսավորեն քաղաքը տոների ողջ ընթացքում, բայց նման բազմագույն հիասքանչ տեսարանը ոչ միայն բարձրացրել է բնակիչների տրամադրությունը, այլեւ քաղաքը Գինեսի ռեկորդների գրքի ռեկորդակիր է դարձրել, հաղորդում է NTDTV-ն:
Ճարտարապետները, դիզայներները, ճարտարագետներն ու էլեկտրիկները տոնական ինստալացիան նախագծել ու կյանքի են կոչել մի քանի ամսվա ընթացքում:
Սուրբծննդյան այս իլյումինացիան նպատակ ունի նաեւ նպաստել բնակիչների կողմից բարեգործական նպատակներով դրամահավաքին: Նախորդ տարի Ավստրալիան կրկին հայտնվել է Գինեսի գրքում՝ Կանբերայի արվարձանում ապրող ընտանիքի շնորհիվ: Տանի նախօրեին Ռիչարդս ամուսինները իրենց տունը զարդարել էին ավելի քան կես մլն սուրբծննդյան լամպերով:




























