Ամերիկուհուն խնդրել են լքել օդանավը, քանի որ վերջինս խոզի գոճի էր տարել օդանավ:
Գոճին հայտնվել էր US Airways-ի օդանավում, որը մեկնում էր Քոնեքթիքութից:
Ուղեւորներից մեկը պատմել է, որ սկզբում կարծել են՝ կնոջ ձեռքին մեծ պայուսակ է: «Սակայն պարզվեց՝ պայուսակ չէ, այլ խոզի գոճի՝ վզակապով: Մենք զգացինք հոտը»,- ասել է նա ABC News-ին:
Գոճին օդանավում խախտել է կարգուկանոնը եւ տիրուհու հետ վտարվել օդանավից:
Ավիաընկերությունում հաստատել են, որ ուղեւորին հաջողվել է որպես «էմոցիոնալ աջակցություն» օդանավ մտցնռլ գոճուն: Բայց երբ վերջինս խանգարել է ուղեւորներին, կնոջը խնդրել են լքել օդանավը, հայտնել է ընկերության ներկայացուցիչը:




























