Թուրքիայի բնապահպանության նախարարությունն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, հավանություն է տվել առաջին թուրքական «Ակույու» ԱԷԿ-ի՝ շրջակա միջավայրի վրա ադեցության գնահատականի զեկույցը: ԱԷԿ-ի շինարարությունը կիրականացվի Ռուսաստանի հետ համատեղ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտարարել է գերատեսչության մամուլի քարտուղար Բյուլենթ Քայը: Զեկույցի շուրջ համաձայնություն ստանալուց հետո կձեւակերպվի էներգիայի գեներացման թույլտվությունը, իսկ հետո նաեւ՝ շինարարության թույլտվությունը:

Հիշեցնենք, որ ԱԷԿ-ի կառուցման մասին համաձայնությունը ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվել է 2010թ.: Ատոմակայանը կկառուցվի Միջերկրական ծովի ափին՝ Մերսին նահանգում: Նախագիծը նախատեսում է 1200 ՄՎտ հզորությամբ 4 էներգաբլոկների  շինարարությունը: ԱԷԿ-ի շահագործման ժամկետը 60 տարի է: