ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 1-ին կազմել է 435.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.57 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 542.55 դրամ (աճել է 2.95 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 682.75 դրամ (աճել է 1.68 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.32 դրամ (նվազել է 0.40 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 223.48 դրամ, ոսկին՝ 16,551.32 դրամ, պլատինը՝ 16,862.69 դրամ:

Դեկտեմբերի 1-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 438.62 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 439 դրամ: