Արտարժույթի փոխանակման կետերում ԱՄՆ դոլարը ժամը 18-ի տվյալներով, գնվում է 436-ից 439 դրամ միջակայքում: Rate.am կայքի տվյալներով, մեկ դոլարը ամենաբարձր փոխարժեքով գնվում է ռուսական կապիտալով ՎՏԲ-Հայաստան բանկում՝ 439 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց, իսկ ամենաէժանը՝ Արցախ բանկում՝ 436 դրամ:

Եվրոյի փոխարժեքը տատանվում է 541-ից 549 դրամի միջակայքում: Ամենաէժանը գնվում է Մելլաթ եւ ԲՏԱ բանկերում՝ 541 դրամ, իսկ ամենաբարձր արժեքը՝ կրկին ռուսաստանյան Առեքսիմբանկ-Գազպրոմբանկում՝ 549 դրամ մեկ եվրոյի դիմաց:

Նշենք, որ Կենտրոնական բանկի տվյալներով, ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 1-ին կազմել է 435.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.57 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 542.55 դրամ՝ աճելով 2.95 դրամով: