Սանկտ Պետերբուրգում անհետ կորել է «Կոկա-Կոլա Էյ-բի-սի Եվրասիա» գործարանի տնօրեն, 37-ամյա Դմիտրի Սոշնեւը: Այս մասին գրում է «Դելովոյ Պետերբուրգ»-ը:
Նշվում է, որ անհետանալու օրը Սոշնեւի մոտ խոշոր գումար է եղել: Վերջին անգամ գործարանի տարածքում տնօրենին տեսել են նոյեմբերի 28-ին: Դեկտեմբերի 28-ին նրա ազգականուհին ոստիկանությանը հայտնել է անհետացման մասին:
Իրավապահները պարզել են, որ Սոշնեւի հեռախոսից զանգերը դադարել են գործարանի տարածքից նրա դուրս գալուց անմիջապես հետո, սակայն նոյեմբերի 28-ին ինչ-որ մեկը նրա գաղտնաբառով համացանցում է եղել:



























