Դեկտեմբերի 1-ին խոշորագույն առցանց խանութները համատեղ «Նոտա» ծառայություն են թողարկել, ուր գնորդները կարող են դիմել, եթե պարզվի, որ իրենց ձեռք բերած ապրանքը կեղծ է:

Նախագծին մասնակցում են eBay, Price.ru, Wikimart, «Товары Mail.Ru» եւ «Яндекс.Маркет» առցանց հարթակները: Nota-claim.ru կայքում կարելի է հաղորդագրություն թողնել գնված կեղծ ապրանքի մասին, ինչից հետո դիմումի հիման վրա ստուգում է կատարվելու: Կեղծիքի հաստատման դեպքում ապրանքի մասին տեղեկությունը հանվելու է ապրանքային բոլոր կայքերից:

Ըստ «Պրոֆիլ»-ի, հայտարարությունը, մասնավորապես, պետք է խանութի կայքի էջի հղում պարունակի, որտեղից ապրանքը ձեռք է բերվել, նոտարական հաստատմամբ երաշխիքային կտրոն, ինչպես նաեւ ապրանքի կեղծ լինելու մասին հիմնավորում: