Անգլիայի ավելի քան 9 մլն հասուն տարիքի բնակիչներ լողալ չգիտեն: Այս մասին գրում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով Սիրողական լողի ասոցիացիայի տվյալները:
Կազմակերպության նոր զեկույցում նշվում է, որ լողալ չգիտի 14 տարեկանից բարձր տարիքի տղամարդկանց 20%-ը եւ կանանց 22%-ը:
Բացի այդ, փորձագետների տվյալներով, 2.13 մլն տարեց անգլիացիներ ցանկանում են լողալ սովորել: Դրա հետ կապված, ասոցիացիան ոլորտի մասնագետներին, պաշտոնյաներին եւ քաղաքական գործիչներին կոչ է անում լողը բոլորի համար հասանելի դարձնել:
Ըստ Gazeta-ի, ASA-ի մասնագետները նաեւ պարզել են, որ Անգլայի 2.6 մլն բնակիչներ շաբաթական առնվազն մեկ անգամ 30 րոպե լողավազան են հաճախում:





























