NOAA-ի մասնագետների տվյալներով, անցած ձմռանը ջերմաստիճանային շեղումներ են եղել Ռուսաստանում, Սկանդինավիայում եւ ԱՄՆ արեւմտյան հատվածում: Օդերեւութաբանական դիտարկումների համաձայն, դեկտեմբերից փետրվարն ընկած ժամանակահատվածն ամենատաքն է եղել համաշխարհային պատմության մեջ:

Գիտնականները նշում են, որ դա ամենեւին էլ լավ չէ, քանի որ նման եղանակը կարող է զգալիորեն ազդել Անտարկտիդայի սառցաշերտերի հալչելու վրա:

Բացի այդ, ըստ Mignews-ի, NOAA միջազգային կազմակերպության մասնագետները տեղեկացնում են, որ 2015 թվականը շատ տաք է լինելու բոլոր մայրցամաքներում: